Օքսիդներ

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

ՍԱՀՄԱՆՈՒՄԸ `

Մոլեկուլում -2 օքսիդացման աստիճանով թթվածնի ատոմ պարունակող երկտարր այնմիացությունները, որոնցում թթվածնի ատոմներն անմիջականորեն միացած են մեկ այլտարրի ատոմների հետ, իսկ միմյանց հետ միացած չեն, անվանվում են օքսիդներ:

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ `

Օքսիդնեռրը դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների։Ըստ բաղադրության`

Մետաղների օքսիդներ

Ոչ մետաղների օքսիդներ

Ըստ քիմիական հատկությունների օքսիդները բաժանվում են 4 հիմնական դասերի՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։

Հիմնային օքսիդներ

Հիմնային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները հիմքերեն:Հիմնային օքսիդների օրինակներ են ` Na2O,CaO,CuO,FeO,MnO,Cu2O և այլն։Եթե օքսիդառաջացնող տարրը ալկալիական կամ հողալկալիական մետաղ է կամ այլ մետաղ է, որըցուցաբերում է այդ օքսիդում նվազագույն վալենտականություն (I,II),ապա օքսիդը որպեսկանոն հիմնային է:

Թթվային օքսիդներ

Եթե օքսիդ առաջացնող տարրը ոչ մետաղ է, ապա այդ օքսիդը հիմնականում՝ թթվային է:Կամ` թթվային են կոչվում այն օքսիդները, որոնց համապատասխանող հիդրատները թթուներեն։Եթե օքսիդ առաջացնող տարրի ատոմը ցուցաբերում է մետաղական հատկություն ևառավելագույն վալենտականություն (V-VIII), ապա oքսիդը թթվային է:

Ամֆոտեր կամ երկդիմի օքսիդներ

Նյութերը, որոնք ցուցաբերում են և թթվային, և հիմնային հատկություններ,անվանվում եներկդիմի(ամֆոտեր):Եթե օքսիդ առաջացնող տարրը ցուցաբերում է մետաղականհատկություններ և բարձր վալենտականություն (III, IV), ապա օքսիդը երկդիմի է: .Երկդիմի(ամֆոտեր) օքսիդներ՝ են BeO,ZnO,Al2O3,Cr2O3 և այլն:

Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներ

Ոչ մետաղների օքսիդները, որոնք թթուների ու հիմքերի հետ սովորական պայմաններում չենփոխազդում, կոչվում են անտարբեր օքսիդներ:Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդներիօրինակներ են` N2O,NO,CO,SiO և այլն։

Օքսիդների ստացման եղանակները

թթվածնի հետ պարզ և բարդ նյութերը փոխազդելիս

C+Օ2=CO2

4Al+3O2=2Al2O3

2ZnS+3O2=2ZnO+2SO2 

թթվածին պարունակող բարդ նյութերի ` տաքացման պայմաններում քայքայվելիս

Mg(OH)2=MgO+H2O

CaCO3=CaO+CO2

H2SiO3=SiO2+H2O

աղի ու թթվի փոխազդեցությունից.

Na2CO3 + H2SO4 = Na2SO4+ CO2↑ + H2O 

K2SO3 + 2HCl = 2KCl + SO2↑ + H2O

Մետաղի ու օքսիդի փոխազդեցությունից

2 Al + Fe2O3 = Al2O3 + 2 Fe

Կիրառությունը`

Օքսիդների կազմի մեջ են մտնում այնպիսի միացություններ, որոնք լայնորեն տարածված եներկրագնդում օրինակ ավազը, ջուրը։ Ավազը օգտագործվում է շինարարության մեջ, ինչպեսնաև ապակու , խեցու և մի շարք այլ արտադրություններում։Մեծ կիրառությու ունի չհանգածկիրը (կալցիումի օքսիդը)։ Այն օգտագործվում է գյուղատնտեսությն և շինարարության մեջ։Ֆոսֆորի հնգավալենտ օքսիդը , ջրազրկող նյութ է. այն կլանում է ջուրը։Ածխածինիքառավալենտ օքսիդը կրառվում է ոգելից (շամպայնը) և ոչ ոգելից (լիմոնադ, հանքային ջրեր) խմիչքներ գազավորելիս, իսկ պինդ օքսիդը կամ ինչպես ասում են չոր սառույցը` սննդիարդյունաբերությունում,բժշկության մեջ և այլն։ Որոշ օքսիդներ հանդիսանում են թանկարժեքքարերի հումք։

Օքսիդների քիմիական հատկություններ

Հիմնային օքսիդներին բնորոշ է թթուների, թթվային օքսիդներին ` ալկալիների, իսկ երկդիմիօքսիդներին ` և՛ ալակալիների, և՛ թթուների հետ փոխազդեցությունը` բոլոր դեպքերում աղ ևջուր առաջացնելով։

Հիդրատացման ռեակցիա է անվանվում այնպիսի միացման ռեակցիան, որի երկուելանյութերից մեկը ջուրն է։ 

Օքսիդների ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում հիմնային և երկդիմի օքսիդները, որպես կանոն, պինդ նյութերեն, տարբեր գույների ` սպիտակ, սև, մուգ դարչնագուն, մուգ կանաչ և այլն։Հիմնայինօքսիդները լավ են լուծվում ջրում կամ այլ կերպ ասած փոխազդում ջրի հետ ու առաջացնումալկալի։Երկդիմի օքսիդները ջրում գործնակաանում անլուծելի են կամ ջրի հետ չենփոխազդում։։ Թթվային օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել և՛ պինդվիճակում, և՛ հեղոուկ վիճակում։դրանք կարող են լինել անգույն կամ ամենատարբեր գույներով։ Անտարբեր օքսիդները ջրում նույնպես գործնականորեն անլուծելի գազեր են։

Տերյան

Ամենա հուզիչ

Ես ընտրեցի ամենահուզիչ բանաստեղծություն, որպես այս երկուսը` <<Անջատման երգ>> և <<Տխուր զրույց>>, քանի որ ես զգացի, որ բանաստեղծության հերոսը անհանգիստ էր և ես առանձնացնում եմ այս տողերը`<<Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…>>, քանի որ այստեղ է բանաստեղծության հիմնական հուզմոիւնքը խորացված:

  •  ամենապայծառ բանաստեղծությունները 12

Այս երկու բանաստեղծությունը իմ համար նրանով էր պայծառ և կապված, քանի որ երկու բանաստեղծություններն էլ գարնան մասին են` <<Գարուն>> և <<Գարնանամուտ>>, և բանսատեղծություններն էլ շատ ուրախ և պայծառ են:

  • ամենաձանձրալի բանաստեղծությունները 12

Ինձ ձանձրալի է այս երկու բանաստեղծությունները, քանի որ երբ ես դրանք կարդացի, ինձ ինչ որ զգացողություն կամ տրամադրություն չպատճառեց, ձանձրանում էի դրանք կարդալուց և իմ կարծիքով մի քիչ էլ անիմաստ և անհետաքրքիր:

  • ամենատխուր բանաստեղծությունները 12

Իմ համար տխուր էին այս բանաստեղծությունները` <<Հրաժեշտի խոսքերից>>  և <<Աշնան մեղեդի>>, բայց մեջբերում կանեմ <<Աշնան մեղեդի>> բանսատեղծությունից`<<Իմ հոգու համար չկա արշալույս —Անձրև՜ է, աշո՜ւն…>>:

  • սիրո հետ կապված բանաստեղծությունները 12345

Երևի թե սիրո թեմայով բանաստեղծությունը ամենագունավոր բանաստեղծություններից մեկն է և ես այս հինգ բանաստեղծության մեջ տեսնում եմ հինգ հիմնական գույներ` դեղին, կարմիր, գազարագույն, կանաչ, կապույտ:

«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:

«Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:

«Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ»:

«Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է»:

Վիլյամ Սարոյան. մեքսիկացին

Պատմվածքը այգեպանի և մեքսիկացու մասին էր։ Այգեպանին հարկավոր էր մարդ ով կէտի իր այգու ծառերը։ Մեքսիկացուն առաջարկում էր գումար, բայց դա բավական չէր, որովհետև նրա տանը կար տասներեք սոված բերան։ Նա ոչ մի ձև չէր համաձայնվում։ Մեքսիկացին հաշվում էր նաև կենդանիներին և համարում նրանց տան անդամ։ Նրանք շատ վօճելուց հետո եկան ընդհանուր հայտարարի, և այգեպանը նրանց տուն տրամադրեց և աշխատանք։

Աղոթք

Այս կարճ ստեղծագործությունը իրենից ներկայացնում էր խնդրանք Աստծուն: Հերոսը չէր ցանկանում հրաշքներ, երազանքների իրականացում, այն ամենը ինչ հիմնականում բոլորը ցանկանում են, նա խնդրում էր կյանքի ճիշտ ու սխալը հասկանալու և տարբերելու ունակություն, համբերություն և մեծ կամքի ուժ, որ կյանքի ամեն մի էտապում կարողանա հաղթահարել կյանքի ամեն դժվարություն, մինչև իր երազանքներին հասնելը: Իմ կարծիքով բոլորը պետք է դա խնդրեն, որպեսզի մենք ինքներս հասնենք մեր երազանքներին և նպատակներին, ստանալով Աստծո օրհնանքը, այդպես մենք մեր կյանքը կապրենք ավելի լիարժեք և իմաստավորված: Մարդիկ ավելի մարդկային կդարնան, աշխարհը կփոխվի դեպի ավելի լավը:

Հոմանիշ հականիշ

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական-վիթխարի; ողորկ-հարթ; դյութիչ-հմայիչ; ծավի-բիլ; հավաքել-ժողովել;դժվար-խրթին;ստերջ-անպտուղ;դրվատել-գովել;դատարկել-պարպել;խոնավ-տամուկ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Օրինական-ապօրինի; համարձակ-երկչոտ;գագաթ-ստորոտ;ողորկ-խորդուբորդ;փութաջան-ծույլ;ջինջ-ամպոտ;ուսյալ-տգետ;անջրդի-ջրարբի;նոսր-թանձր;արատավոր-անբասիր

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային նույնարմատ
զույգը ։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Հայոց լեզու

1.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

անէ, երբևից-, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօր-ական, անէական, այժմ-ական, ինչևէ, գոմ-շ

 

2.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամարհանք, ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխար-անք, արհավի-րք, ընդ-ամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթ-եթալ

 

3. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվոք, գո-նոց, գո-ավոր, ջրապապա-, նորո-ել, հո-ս, հավաքել, հո-նաբեկ, ո-ելից, ոռո-ել, Մար-ար, հովվեր-ություն,

 

4. Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1) տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2) ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3) Հերրադա, Աքիլլես, Հոլ-անդիա, Վիեննա

4) ֆիննական, խշշալ, հովվերգություն, բալլադ

5) իննսունական, բուդդայական, բնօրրան, մկկահավ

6) ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

 

5. Տրված բառերից և բառաձևերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.
Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղուսյակ-աղյուսակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի

 

6. Տրված տեքստում քանի՞ ուղղագրական սխալ կա.

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստտարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

 

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում չի գրվում յ:

1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա

2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ

3. բամիա, վերարկուի, ծիածան, երգեի

4. միմ-անց, օվկ-անոց, միլ-արդ, ժան-ակ

 

8 .Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Երկնքի մթնած ամպերից իջներ

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,

Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:

Երկուսում
Երեքում
Չորսում
Բոլորում
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)

վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)

գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)

ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)

 

10.Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4. Էմալե պրոֆիլը Ձեր,

Ձեր հակինթ աչքերը բիլ

Ես այսօր կուզեմ երգել,

Որպես մի անհայտ դը Լիլ:

 

11.Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:

Սրտագին երգերն ինձ միշտ թովել են,

Հրճվանք են տվել ինձ թևավոր,

Բայց նվիրական Ձեր հորովելը,

Բոլոր երգերից ջինջ է, խոր:

Իմ մանկությունը վաղուց կորել է,

Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,

Բայց երբ հնչում է ձեր հորովելը,

Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:

Երեքում
Չորսում
Բոլորում
Երկուսում


12.Ո՞ր բառում վերջին վանկը շեշտված չէ:

1. Գիշանգղ

2. Լուսնկա

3. Երջանկություն

4. Կարգադրել

 

13. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1. Ամբոխը, որոշակի հույսեր փայփայելով, խռնվեց հայտնի բարերարի շուրջը:

2. Ազգային ժողովում քննարկված հրատապ հարցը վերաբերվում էր կրթական համակարգին:

3. Արտաքուստ իրարից չզանազանվող քույրերը հակոտնյա բնավորությունների տեր էին:

4. Խորապես ընդունելով իր սխալը`Հայկը փորձում էր քավել մեղքերը:

 

14.Ընդգծված բառերից որի՞ գործածությունը փոխաբերական իմաստով չէ:

1. Եվ քարավանը Աբու-Լալայի…

Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

2. Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ,

Դառնալ դիցուհու արձան անթերի:

3. Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին թռչելով`

Փերիները սարի գլխին

Հավաքվեցին գիշերով:

4.Ու թեև որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ, բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ:

 

15.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հականիշներ:

1. Անհողդողդ-երերուն, քնքուշ-վեհ, վեհանձն-ստոր

2. Խոժոռվել-ժպտալ, բանուկ-սակավագնաց, առաթուր-անջրպետ

3. Զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի

4. Դալար-բարակ, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ

 

16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հոմանիշներ:

1. Հուսահատվել-վհատվել, շտապել-աճապարել, սպրդել-սողոսկել

2. Սիգաճեմ-վեհանձնյա, երեց-ավագ, սովորույթ-ավանդույթ

3. Ունայն-դատարկ, զվարթ-խինդ, այլակերպ-տարաբնույթ

4. Հրահանգ-ցուցում, մայրամուտ-արշալույս, շեղում-խոտորում

 

17.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոմանիշներ:

1. Հավակնորդ, հավակնոտ, հանդուգն, նախանձոտ

2. Մուճակ, մաշիկ, մակույկ, հողաթափ

3. Յուրովի, ինքնին, յուրային, ինքնաբերաբար

4. Մանրավաճառ, առևտրական, փերեզակ, չարչի

 

18.Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1. Գարեջուր, պարընկեր, հայազգի

2. Հատընտիր, ադամորդի, աղեխարշ

3. Ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

4. Սերմնագռավ, արքայազն, կարճալիք

 

19.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:

1. Հրոսակապետ

2. Վարչապետ

3. Սակավապետ

4. Միապետ

 

20.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում —ներ վերջավորությամբ:

1. Ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

2. Պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

3. Մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

4. Ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

Քիմիական ռեակցիայի հատկանիշները

Քիմիական  ռեակցիաների տեսակները՝ ըստ ելանյութերի  և  վերջանյութերի  թվի  փոփոխության, ջերմանջատիչ,  ջերմակլանիչ ռեակցիաներ, լաբորատոր  փորձեր  և  համապատասխան ռեակցիաների հավասարումների կազմում,  հաշվարկներ  ռեակցիայի  հավասարումով: Լաբորատոր  փորձեր՝ ՙՙՔիմիական  ռեակցիաների տեսակները՚՚

    • Տեղակալման   և  միացման ռեակցիաներ՝ ջրածնի  ստացումը  և  այրումը
    • Փոխանակման   ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի  ստացումը, չեզոքացման  ռեակցիա
    • Քայքայման  ռեակցի՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:
    • Ջերմանջատիչ  ռեակցիաներ՝ մագնեզիումի   և  ֆոսֆորի  այրումը:
    • Ջերմակլանիչ  ռեակցիա՝ մալաքիտի  քայքայումը

Թրաֆիկինգ

Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, որոնց 1/3-ը երեխաներ են։ Թրաֆիքյորներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարկանց վաճառքով և վերջինիս շահագործմամբ: Կան նաև միջնորդներ, ովքեր օգնում են առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին՝ հետագա շահագործման համար: Խարդախությամբ, խաբեությամբ նրանք գրավում են զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական կարգավիճակի  մասին։ Հարկ է նշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ ծանոթ են լինում զոհին, որն էլ նրանց վստահում է: Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` մեծահասակ, երեխա, կին, տղամարդ, նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը և ո՛չ հավատքը: Թրաֆիքյորները հավաքագրում են զոհերին՝ ուժի, խարդախության, հարկադրանքի միջոցով և ենթարկում շահագործման: Բացահայտվել են շահագործման այլ ձևեր ինչպիսիք են՝ հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը և վաճառքը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանության ճանապարհով:  

Էգոիզմ և ալտրուիզմ

Ցանկացած ոքի հարցրեք, թե ինչ է էգոիզմը, և կստանաք նմանատիպ պատասխաններ. Էգոիզմը ցանկացած ես֊ի գերադասումն է ամենքից և ամեն ինչից, էգոիստն այն մարդն է, ով ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում՝ հաշվի չառնելով ոչինչ, և շատ հաճախ նաև իր հայացքները ստիպելով մյուսներին, և իհարկե ամենակարևորը, էգոիզմը բացասական հատկանիշ է, քանի որ այն իր մեջ կրում է թաքնված ագրեսիա, նարցիսիզմ, հպարտություն, գոռոզություն, որոնք նույնպես բացասական արժեք են, և այստեղ առաջ են բերում էգոիզմի անտոգոնիստին՝ ալտրուիզմ, որը, դե իհարկե, լավ է, ընդունելի։ Սակայն ի՞նչ է այն քարոզում. անտեսիր սեփական անձդ, ես֊դ, հանուն համընդհանուրի բարօրության, և մի՞թե դա հենց առաջին հերթին հասարակության կարծիքը ընդունելու և հնազանդվելու քարոզը չէ։ Մի՞թե սրանով չեն ցանկանում պարզապես մանիպուլյացիայի ենթարկեն, դարձնեն մի հնազանդ տիկնիկ հասարակության ձեռքերում, իսկ նման քարոզիչներն էլ ամենամեծ էգոիստներն են։ Եկեք լինենք անկեղծ, կա՞ արդյոք որևէ արարք, վարքագիծ կամ զգացմունք, որի արմատները չեն բխում էգոիզմից։ Կհերքե՞ն այս միտքը։ Դե իհարկե, և հենց հերքողն էլ, վստահ եղեք, ամենամեծ էգոիստն է, քանի որ միայն իրական էգոիստն իր անձի հանդեպ այնքան կույր կարող է լինել, որ անգամ չնկատի սեփական էգոիզմը։ Եվ այստեղ նորից հակասական կարծիքներ։ Այդ դեպքում սե՞րը։ Ինչպե՞ս կարող է սերը լինել էգոիստական, եթե իակապես սիրում ես, ապա տրվում ես լիովին, անմնացորդ, ինչպե՞ս կարող է սիրո մեջ տեղ գտնել էգոիզմը։ Այո֊այո դուք լիովին ճիշտ եք, քանի որ գիտե՞ք ովքեր են այսպես ասում։ Դուք ճիշտ եք՝ կրկին էգոիստները։ Մենք միանգամից չենք կարող սիրել, մեր սերը իրական դառնալու համար պետք է անցնի երկար ուղի, բազում փուլեր, կոփվի և իր կատարյալ պատկերով վերջնական տեղը գտնի մեր սրտում, մտքում և հոգում։ Սկզբում դու պարզապես նկատում ես նրան, հասարակ մի հայացք, ապա մտքեր, նա արդեն քո մտքում է և շուտով կհայտնվի սրտում, նա սկսեց քեզ հետաքրքրել՝ արդեն հրապուրվել ես, այժմ քո բոլոր մտքերն են տարված նրանով, դու ցանկանում ես նրան տեսնել, ապա սկսում կարոտել, տագնապ ես զգում, քանի որ այդ ամենը դու զգում ես, բայց միայն դու, նա չէ, ինչու՞ պետք է մենակով դա զգաս, և այդ միտքն ու զգացողությունն աստիճանաբար հասունանում է, որդի նման կրծում քո մտքերն ու սիրտը, զգու՞մ եք արդեն էգոիզմը։ Դուք արդեն կորած եք, քանի որ «սիրում եք» նրան, իսկ նա՞։ Նա դեռ չգիտի ձեր և ձեր զգացմունքների մասին։ Սկզբում ձեզ լիովին բավական էր այն, ինչ զգում էիք դուք, այ էյֆորիան, հորմոնների ներգործությունն ու նրա մասին մտքերի ջերմությունը լիովին բավական էին հաճույք, թեթևություն և երջանկություն զգալու համար, սակայն…Մարդն ինքնին էգոիստ էակ է, ձեզ աստիճանաբար սկսում է չբավականացնել այդ ամենը, դուք սկսում եք ավելին ցանկանալ, ինչու՞ պետք է դու զգաս դա, իսկ նա ոչ, ինչու՞ դու պետք է սիրես, սակայն դրա դիմաց ոչինչ չստանաս… Ձեր «սերը» վերածվեց էգոիզմի… Լավ,ենթադրենք, ահա նա ձեզ նկատել է, և դուք այժմ միասին եք։ Նորից կրկնվում է այն հիասքանչ երջանկության և թեթևության շրջանը, սակայն… Աստիճանաբար դուք դառնում եք միմյանցից կախված, յուրաքանչյուրդ մյուսի թմրանյութն է և այլևս սեր տալն ու վերցնելն էլ բավական չեն, սկսում եք պահանջել ավելին և ավելին, սակայն չեք ցանկանում տալ այդ ավելին, քանի որ «նա» պարտական է դա տալ, եթե ցանկանում է լինել ձեր կողքին և արժանանալ ձեր վեհ սիրուն…Կրկնվում է նորից էգոիզմը, սակայն ավելի նողկալի, ավելի էգոիստական էգոիզմը, որն ի վերջո միայն հանգեցնում է մի բանի… Անտարբերության և հոգու հավերժական դատարկության…

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են գործատուի և աշխատողի միջև փոխհարաբերությունները, երաշխավորվում են աշխատանքի իրավունքը և կարգը։Յուրաքանչյուր 14տ լրացած անձ ծնողի թուլտվությամբ(մինչև 16 տարին լրանալը) ունի աշխատելու իրավունք։

Աշխատանքի իրավունքը մարդու  իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի « իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն »։