Ճամփորդության ոգևորություն

Մենք այսօր պատրաստվում էինք ծաղկաձորյան եռօրյա ճամփորդությանը: Մենք սովորում էինք, թե ինչպես սահել դահուկներով և սահնակներով, ինչպես նաև սովորեցինք դրանց կանոնները և խնամքի ձևերը, որպեսզի դրանք երկար ծառայեն մեզ: Հուսով եմ, որ բոլոր սահնակներն ու դահուկները այնպես կվերադարձնենք, ինչպես հիմա են, այսինքն՝ դրանք չենք կոտրի, և դրանք կօգտագործվեն նաև հաջորդ ճամփորդություններին: Համոզված եմ, որ Ծաղկաձորում ժամանակը կանցնի հետաքրքիր և ուրախ: Ես և իմ ընկերները անհամբերությամբ սպասում ենք ճամփորդության օրվան:

Оставьте комментарий